|
Հաշվապահության Ուսուցման Միջազգային Կենտրոնը հիմնվել է 1998թ. Երևանում, Եվրամիության Tacis ծրագրի շրջանակներում: Այսօր կենտրոնը հաշվապահության, կառավարման, բիզնեսի ոլորտներում մասնագիտական ուսուցում տրամադրող առաջատար հաստատություններից է, որի նպատակն է ազգային և միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետների պատրաստումը:
Կենտրոնի հիմնական կրթական ծրագրերն են`
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ` "Հաշվապահական հաշվառում
եւ աուդիտ" մասնագիտությամբ
"ՀՈՒՄԿ" հիմնադրամի մագիստրատուրան բարեհաջող կերպով անցել է պետական հավատարմագրման գործընթացը դեռևս 2007թ. (մասնագիտության պետական հավատարմագրեր No. 181 և 182): Մագիստրատրական ծրագրին կարող են դիմել պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհերի շրջանավարտները:
Առկա ուսուցմամբ մագիստրական ծրագրի տևողությունը 2 տարի է: Ուսման ժամանակացույցը ճկուն է: Ուսուցումն իրականացվում է առավոտյան և երեկոյան ժամերին: Ուսման վարձը յուրաքանչյուր տարվա համար կազմում է 420 000 դրամ: Շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտությամբ: Ընդունելությունն անցկացվում է հարցազրույցի հիման վրա:
ՙ
Մագիստրական ծրագրի առանձնահատկություններն են`
- ՈՒսումնական ծրագիրը համապատասխանեցված է մասնագիտական որակավորում շնորհող ազգային եւ միջազգային կազմակերպությունների պահանջներին:
- Բուհում դասավանդում են հաշվապահական հաշվառման, աուդիտի, հարկային եւ իրավական ոլորտները ներկայացնող առաջատար մասնագետները:
- Կազմակերպվում է ուսումնաարտադրական պրակտիկա Հայաստանի լավագույն կազմակերպություններում:
- Բուհն աջակցում է ուսանողներին աշխատանքի տեղավորման հարցում:
- Բուհը հագեցված է հարմարավետ կահավորված լսարաններով, ժամանակակից համակարգչային լաբորատորիաներով և մասնագիտական հարուստ գրադարանով:
- Բուհի շրջանավարտների ավելի քան 90%-ը ապահովված է աշխատանքով:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԵՆ`
- Դիմում,
- Դիպլոմի բնօրինակ և պատճեն,
- Դիպլոմի ներդիրի բնօրինակ և պատճեն,
- Անձնագրի պատճեն,
- 3X4 չափսի 2 լուսանկար:
Դասընթացի սկիզբըª 17 սեպտեմբերի, 2012թ.:
Դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի օգոստոսի 31-ը:
ՀՈՒՄԿ հիմնադրամն առաջարկում է նաեւ`
ՍԿՍՆԱԿ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Դասընթացի տեւողությունը 3 ամիս է. այն ներառում է հետեւյալ առարկաները`
- Հաշվապահական հաշվառման հիմունքներ և հիմնական ստանդարտներ
- Հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Կիրառական հաշվապահություն
- Հաշվապահական ծրագրեր /ՙ"ՀԾ-Հաշվապահ", "1C"/:
ԳՈՐԾՈՂ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Դասընթացի տեւողությունը 2,5 ամիս է: Դասընթացի ծրագիրը մշակված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվապահների որակավորման քննության ծրագրին համապատասխան. - ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտներ, դրանց համեմատականը միջազգային ստանդարտների հետ եւ հաշվային պլան
- ՀՀ հարկային համակարգ
- Աուդիտ
- Տնտեսական իրավունք:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՀԱՄԱՐ
- Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ /IFRS/
- Տնտեսական իրավունք
- Աշխատանքային օրենսդրության պարզաբանումներ
- ՀՀ հարկային օրենսդրության պարզաբանումներ
- Ֆինանսական հաշվետվությունների կազմում
- Ֆինանսական կառավարում
- Տնտեսագիտության տեսություն
- Աուդիտի ստանդարտներ
- Ինքնարժեքի հաշվառում
- Ապահովագրական ընկերությունների հաշվապահություն
- Բանկային հաշվապահություն
- Մտավոր սեփականության պաշտպանության հարցեր
- Համակարգչային ծրագրեր /Windows Word, Excel, Access/:
Դասընթացի մասնակիցներին տրվում են անհրաժեշտ գրքերն ու ՀՈՒՄԿ-ի մշակած ուսումնական նյութերը: Դասընթացի ավարտին ունկնդիրներին տրվում են հավաստագրեր: Խմբերը հավաքագրվում են պարբերաբար: |