Մեր մասին
Արաքս հրատարակչությունը զբաղվում է կրթական ոլորտին վերաբերող գրականության, պարբերականների հրատարակմամբ, տպագիր եւ առցանց միջոցներով կրթության մասսայականացմամբ եւ հանրամատչելիացմամբ Հայաստանում եւ աշխարում:
Հայաստանի Բուհերը. 2022-2023թթ.

Ամենամյա տեղեկատու դիմորդների համար

Այն մանրամասն տեղեկություններ է ներառում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական եւ ոչ պետական բուհերի, այդ թվում` արտասահմանյան բուհերի հայաստանյան մասնաճյուղերի մասին: Այդ տեղեկատվությունը մեծապես կօգնի դիմորդին կողմնորոշվել իր ընտրության մեջ:

Առավել մանրամասնությամբ են տրված այն տեղեկությունները, որոնք վերաբերում են բուհում գործող ֆակուլտետներին եւ նրանցում առկա մասնագիտացումներին, ուսման տեւողությանը, 2022 թվականի ընդունելության քննություններին, յուրաքանչյուր ֆակուլտետում անվճար (պետական պատվեր) եւ վճարովի տեղերի քանակին, 2021թ. ընդունելության քննությունների ընթացքում անցողիկ բալերի ցուցանիշներինª ըստ մասնագիտությունների, վճարովի տեղերի համար գանձվող տարեկան վարձաչափին (2022/2023 ուսումնական տարվա համար), ինչպես նաեւ բոլոր բուհերում 2021թ. ընդունելության քննությունների նախօրեին ձեւավորված մրցույթի չափերին` մեկ տեղի վրա դիմումների քանակին:

Հայաստանի քոլեջները, ուսումնարանները եւ վարժարանները. 2022-2023թթ.

Այս ամենամյա տեղեկատուն հանրությանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մի շարք պետական եւ ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ (քոլեջներ, ուսումնարաններ), ինչպես նաեւ հանրակրթական հաստատություններ (դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ):

Առավել մանրամասնությամբ են տրված հետեւյալ տեղեկությունները.
- միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2022թ. ընդունելության Կարգը,
- միջին մասնագիտական կրթության վճարովի եւ անվճար ուսուցման 2022թ. ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների (հայտ),
- միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից բարձր առաջադիմությամբ շրջանավարտների բուհերում ուսուցումը շարունակելու կարգը ՄՄՈՒՀ-ներում
- դիմորդների արտոնությունները,
- հաստատության հիմնադրման տարեթիվը,
- հիմնադիրների անունները (անվանումները), հաստատության հասցեն, հեռախոսները,
- տնօրենի անունը, ազգանունը, հաստատությունում ուսուցման ձեւերը,
- շրջանավարտների ընդհանուր թիվը,
- ուսման վարձի չափերը, վարձի զեղչերն ու արտոնությունները,
- գործող մասնագիտությունները,
- ուսման տեւողությունը,
- ընդունելության քննությունները:

Հաստատությունների մեծ մասի վերաբերյալ տեղեկատուն պարունակում է նաեւ լրացուցիչ տեղեկություններ:



© 2023 Arax Publishing House. All rights reserved
arax@eduacation.am