Մեր մասին
Հիմնադրվել է 1993թ. որպես Երեւանի
տնտեսաիրավագիտական համալսարանի բազային
բժշկական քոլեջ, իսկ 2006թ.-ից' «Գրիգորիս»
բժշկահումանիտար քոլեջ:
ՀՀ Առողջապահության նախարարության լիցենզիա N
Կ - XX - 000037 2006թ.
Տնօրեն' Իրինա Մկրտիչի Վարդանյան
Ուսուցման ձեւը' առկա (ստացիոնար)

Քոլեջում գործում են ուս. խորհուրդ, առարկայական խմբակներ, սպորտի եւ երգի-պարի
ակումբներ

Քոլեջը. բոլոր մասնագիտությունների գծով պատրաստում է որակյալ մասնագետներ, որոնք
հետագայում կարող են աշխատել իրենց նախընտրած բնագավառում: Քոլեջում մեծ
ուշադրություն է դարձվում սովորողների մտավոր եւ հոգեւոր զարգացման վրա:
Քոլեջի ուսանողներն իրենց պրակտիկան անց են կացնում հանրապետության տարբեր
բուժհիմնարկներում:
Քոլեջը սերտ համագործակցում է Ֆրանսիայի, Լիտվայի, էստոնիայի, Վրաստանի,
Լատվիայի համանուն ուսումնական հաստատությունների հետ:
Քոլեջում կազմակերպվում են նաեւ կարճաժամկետ դասընթացներ հետեւյալ
մասնագիտություններով (15-45 օր).

1. Կրտսեր բուժքույր
2. Մերսող

Բոլոր մասնագիտություններով քոլեջի ուսանողները ուսումնասիրում են հետեւյալ
ծրագրերը' MS Windows, MS Word, MS Excel, Photoshop, CorelDraw, Internet.
Քոլեջն ունի հարուստ նյութատեխնիկական բազա. կաբինետ-լաբորատորիաներ,
գրադարան' իր ընթերցասրահով, մարզադահլիճ, բուժկետ, հավաքների դահլիճ, համա-
կարգչային լսարաններ, հիվանդի խնամքի նախակլինիկական կաբինետ, ատամնատեխ-
նիկական լաբորատորիա, ստոմատոլոգիական կաբինետ:

© 2023 Arax Publishing House. All rights reserved
arax@eduacation.am